News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անցած օրվա ընթացքում Չինաստանում կորոնավիրուսով վարակման 7 դեպք եւ հիվանդության 29 ասիմպտոմատիկ կրող է գրանցվել, 9 հիվանդ է առողջացել է, մահվան դեպքեր չկան, նշվում է Չինաստանի առողջության պետական ​​կոմիտեի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հստակեցվում է, որ բոլոր նոր դեպքերը ներկրված են. հինգը՝ Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանում, մեկը՝ Շանհայում, եւ մեկը՝ Ֆուցզյան նահանգում:
Չինաստանում համավարակի ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 82992 դեպք, վերականգնվել է 78.227 մարդ, 81-ը դեռ հիվանդանոցներում է, 4.634 մարդ մահացել են: Ներմուծված դեպքերը 1731-ն են, 1685 մարդ առողջացել է:

Ապրիլի 1-ից երկրի իշխանությունները սկսել էին նաեւ տվյալներ հրապարակել ասիմպտոմատիկ հիվանդության դեպքերի մասին: Անցած օրվա ընթացքում հայտնաբերվել էր 29 նման դեպք, որից 28-ը՝ տեղական, իսկ մեկը ներմուծվել էր: Անցած մեկ օրվա ընթացքում կարանտինից դուրս է եկել 22 մարդ, որոնց կորոնավիրուսի աշտորոշման թեստերը դրական էին, բայց հիվանդությանը բնորոշ ոչ մի ախտանիշ չի դրսեւորվել: Հիվանդության 403 ասիմպտոմատիկ կրող մնում է բժիշկների վերահսկողության տակ, սակայն հայտնի չէ, թե ընդհանուր քանի այդպիսի վարակակիր է եղել Չինաստանում համավարակի ընթացքում:

Առանձին Հոնկոնգում համավարակի ամբողջ ընթացքում գրանցվել է վարակման 1065 դեպք (չորս մարդ մահացել է, 1030-ը վերականգնվել է), 45 դեպք հայտնաբերվել է Մակաոյում (բոլորն արդեն դուրս են գրվել), Թայվանում վարակվել է 441 մարդ (7-ը մահացել է, 415-ը՝ բուժվել):

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ