News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Դուբայի էմիրության իշխանությունները թույլ են տվել բիզնեսին մայիսի 27-ից վերսկսել իր գործունեությունը: Այս մասին, ըստ Al Arabiya հեռուստաալիքի, հայտնել է էմիրության մամուլի կենտրոնը:

«Չորեքշաբթի օրվանից՝ մայիսի 27-ից, թույլատրվում է բացել կինոթատրոններ եւ մարզական կենտրոնները, ինչպես նաեւ՝ բիզնեսի այլ տեսակներ վարել 06: 00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում՝ անվտանգության բոլոր նախազգուշական միջոցների պահպանմամբ»,- նշվում է մամուլի հաղորդագրության մեջ: Մարդիկ պարտավոր են դիմակներ կրել հասարակական վայրերում եւ երկու մետր սոցիալական հեռավորություն  պահպանել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես նշվում է, չորեքշաբթիից աշխանքի կարող են վերադառնալ  մանրածախ եւ մեծածախ առեւտրի խանութները, ուսումնական կենտրոնները եւ դասընթացներ, մանկական կենտրոնները, մարզադահլիճները, ֆիթնես ակումբները, կինոթատրոնները եւ ժամանցի այլ հաստատությունները: Մայիսի 12-ից Դուբայում բացվել էին հյուրանոցների լողափերը, բնակիչներին թույլատրվել է փողոցով քայլել ու սպորտով զբաղվել առավելագույնը հինգ հոգուց բաղկացած փոքր խմբերով: Լողափերին այցելուներին խորհուրդ է տրվում երկու մետր հեռավորություն պահպանել միմյանց միջեւ, մարդկանց խմբերի միջեւ հեռավորությունը պետք է չորս մետր լինի:

Հյուրանոցներին հանձնարարվել է հաշվի առնել այս պահանջները լողափերում պառկելաթախտերը տեղադրելիս, ընդ որում, հանգստացողների յուրաքանչյուր խմբում կարող է լինել ոչ ավել, քան 10 մարդ: Բացի այդ, լողափեր մուտքը խստորեն թույլատրվում է միայն հյուրանոցների հյուրերին, փողոցից հյուրերն արգելվում են, լողափերի առավելագույն ծանրաբեռնվախությունը, ինչպես նշված է, չպետք է գերազանցի 30 տոկոսը:

Հասարակական լողափերը դեռ փակ են: Թույլատրվում է այնպիսի մարզաձեւերով զբաղվել, ինչպիսիք են լողը, հեծանիվը: Այս կապակցությամբ հեծանիվների վարձակալման կետերը եւս վերսկսել են իրենց աշխատանքը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ