Բրազիլիայում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը հասել է 23 467-ի, ավելի քան 800 մարդ մահացել է վերջին օրվա ընթացքում, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը,
«Երկրում գրանցվել է 23473 մահվան դեպք, 807-ը՝ վերջին 24 ժամվա ընթացքում»,- նշվում է հաղորդագրության մեջ: Մահացությունը 6.3 տոկոս է:
Բուժվել է ընդհանուր 153.833 մարդ, ինչը բոլոր հաստատված դեպքերի 41 տոկոսն է, որոնց թիվը ներկայումս հասել է 374.898-ի: