News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ապրիլին գործազրկության մակարդակը Շվեդիայում 6.7 տոկոսից հասել է 7.9 տոկոսի, չնայած նրան, որ երկրի իշխանությունները հրաժարվել էին կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի խիստ սահմանափակիչ միջոցներ ներդնել: Այս մասին հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով Շվեդիայի վիճակագրական վարչությունը:

Ըստ նրա՝ գործազրկության մակարդակը, սեզոնային գործոնները չհաշված, 8.2 տոկոս է կազմել: Ըստ Bloomberg-ի հաշվարկների՝ ապրիլին Շվեդիայում գործազրկությունը գերազանցել է տնտեսագետների կանխատեսումները, ըստ որոնց, այն պետք է հասներ 7.8 տոկոսի մակարդակի:

Իր հերթին, գործակալության վերլուծաբան Յոհաննա Յենսոնը կանխատեսել է, որ Շվեդիայում գործազրկության մակարդակը կարող է բարձրանալ մինչեւ 17 տոկոս, եթե հարկադիր արձակուրդ ուղարկված ձեռնարկությունների աշխատակիցները մոտ ապագայում չվերադառնան աշխատանքի, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Շվեդիայի իշխանությունները բարձր գործազրկության ֆոնին շարունակում են քննարկել աշխատանքային համակարգի բարեփոխումները, ըստ որի գործատուները կկարողանան ավելի պարզ եւ ավելի փոքր կորուստներով հեռացնել աշխատակիցներին: Առաջարկվող փոփոխությունները դժգոհություն են առաջացրել արհմիությունների եւ ընդդիմության շարքերում, որոնց անդամները Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենին սպառնում են անվստահության քվեով, եթե այդ առաջարկներն ուժի մեջ մտնեն:

Ըստ հիմնական կանխատեսման, որի վրա հիմնվում է երկրի կառավարությունը բյուջեն կազմելիս, 2020 թվականին Շվեդիայի ՀՆԱ-ն կնվազի 4.0 տոկոսով, իսկ հաջորդ տարի կաճի 3.5 տոկոսով: Գործազրկությունը 2019 թվականի 6.8 տոկոսից մինչեւ 2020-2021 թվականներին կհասնի 9.0 տոկոսի: Բայց եթե ճգնաժամն ավելի խորը եւ երկար լինի, քան այժմ գնահատվում է, ապա այս տարի ՀՆԱ-ն կընկնի 10 տոկոսով, իսկ 2020-2021 թվականներին գործազրկությունը կբարձրանա մինչեւ 13,5 տոկոս:

Շվեդիայի իշխանությունների ռազմավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարում հիմնված է «ինքնակամ եւ անձնական պատասխանատվության վրա»: ԵՄ որոշումից հետո կառավարությունը փակել էր սահմաններն այն օտարերկրացիների համար, ովքեր չեն ապրում Եվրամիության տարածքում, երկրի բնակիչներին կոչ էր արվել չանցկացնել ավելի քան 50 մարդու մասնակցությամբ հանդիպումներ: Իշխանությունները նաեւ առաջարկել էին ավագ դպրոցներն ու բուհերը տեղափոխել հեռավար ուսուցման, բայց մանկապարտեզները, տարրական եւ միջնակարգ դպրոցները դեռ գործում են: Երկրում կամ առանձին շրջաններում կարանտին չի հայտարարվել, խանութներն ու հանրային սննդի հաստատությունները շարունակում են բաց մնալ:

Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը Շվեդիայում 33 843 է (100 հազար մարդու հաշվարկով մոտ 338 վարակման դեպք): Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը հասել է 4.029-ի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ