News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի Գուջարաթ նահանգում ծնողները սխալմամբ ողջ-ողջ թաղել են նորածնին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով The Indian Express-ին:

Աղջկան հաջորդ առավոտ գտել է անցորդը: Տղամարդը կանչել է հարեւաններին, որոնք փորել են գերեզմանը, ապա կանչել բժիշկների եւ իրավապահների:

Պարզվել է, որ երեխան լույս աշխարհ է եկել մեկ օր առաջ: Նա ծնվել է հղիության 24-րդ շաբաթում: Պոլիկլինիկայում նորածինների համար վերակենդանացման բաժին չի եղել, եւ բժիշկները խորհուրդ են տվել մասնավոր հիվանդանոց տեղափոխել նորածնին:

Ծնողերը ճանապարհին նկատել են, որ երեխան չի շարժվում, որից հետո որոշել են թաղել նրան:

Փրկված աղջկան տեղափոխել են վերակենդանացման բաժին, սակայն 30 ժամ անց նա մահացել է:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ