Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 26 շենքի մոտակայքում մայիսի 25-ին ծառը կոտրվել է, ընկել էլեկտրական լարերի վրա և կախվել դեպի երթևեկելի գոտի։ Այս մասին ահազանհ է եղել ԱԻՆ-ում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները՝ «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի աշխատակիցների հետ միասին, ծառի կոտրված հատվածը հեռացրել են անվտանգ տարածք։