News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Beeline-ը և Հայփոստ ՓԲԸ-ն հայատարարում են համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակում Հայփոստի բոլոր փոստային բաժանմունքերում կվաճառվեն Beeline-ի կանխավճարային SIM քարտերը և կընդունվեն ինտերնետի և հեռուստատեսության միացման հայտերը։

«Beeline-ը միշտ հպարտացել է իր վաճառքի և սպասարկման գրասենյակների զարգացած ցանցով, որին այժմ կմիանան Հայփոստի հարյուրավոր բաժանմունքեր, ապահովելով մեր կապի ծառայություների հասանելիությանն էական աճ։ Beeline-ը մշտապես հոգ է տանում բաժանորդների հարմարության համար և ես վստահ եմ, որ սա միայն հանդիսանում է մեր համագործակցության սկիզբը», - ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Հայփոստի առաջընթացն, այսուհետ, լինելու է մեր հաճախորդներին ավելի ընդլայնված և որակյալ ծառայություններ մատուցելու համատեքստում։ Փոստային կապի ազգային օպերատորն այսօր ունի երկրով մեկ սփռված 900 բաժանմունք. սա ահռելի ներուժ է, որը մենք օգտագործելու ենք մեր գործընկերների հետ համատեղ իրականացվող ծրագրերում։ Beeline-ի հետ կնքված  պայմանագիրը մեր առաջին քայլն է  Հայաստանում առաջին վիրտուալ բջջային օպերատորի կազմավորման գործընթացում։ Մենք հաստատակամ գնալու ենք բիզնես գործընկերների հետ համատեղ ծրագրերի ընդլայնման և մեր շահառուներին նոր ու որակյալ ծառայություններ առաջարկելու ճանապարհով։ Հասնելու ենք նրան, որ ազգային օպերատորը դառնա հուսալի գործընկերության և որակի հոմանիշ», - նշեց Հայփոստ ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Հայկ Կարապետյանը։

Հայփոստի բաժանմունքերում հաճախորդներին կտրամադրվի «Սմարթ 350+» սակագնային փաթեթ, որի արժեքն է 400 դրամ: ՍՓ-ի բաժանորդային վճարը կազմում է 350 դրամ, որի դիմաց 7 օրվա ընթացքում բաժանորդին տրամադրվում է՝ 1000 րոպե դեպի Beeline բջջային ցանց, 10 րոպե դեպի ՀՀ և ԼՂՀ այլ ցանցեր, 10 SMS և 1000 ՄԲ ինտերնետ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ