News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Շատ մարդիկ նկատել են, որ մինչեւ 30 տարեկանը ժամանակը ընթանում է դանդաղ, իսկ ահա այդ սահմանն անցնելուց հետո այն բավական նկատելիորեն արագանում է։ Գերմանիայի եւ ԱՄՆ-ի գիտնականները, նշելով այդ առանձնահատկությունը, փորձել են գտնել դրա բացատրությունը։

Դուգլաս Հոֆշտեդերի կարծիքով, որն, ինչպես գրում է համացանցային «Արդիական նորություններ»-ը, դիտարկել է խնդիրը հոգեբանության տեսակետից, այդ երեւույթի էությունը ստացած տպավորությունների ծավալի մեջ է։ Նա նշել է, որ ինչքան շատ է մարդը որոշակի ժամանակահատվածում նոր զգացմունքներ ապրում, այնքան երկար է այն նրան թվում։ Որպես օրինակ, նա բերում է մոր զբոսանքը երեխայի հետ, երբ վերջինը մեծ տպավորություններ է ստանում։ Երեխան երկար է հիշում այն ամենը, ինչը նրա մոտ ուժեղ զգացմունքներ է առաջացնում։ Իսկ մոր համար դա նոր բան չի հանդիսանում, այդ պատճառով, զբոսանքը նրա հիշողության մեջ չի առանձնանում։

Նման կերպ, ըստ գիտնականների, ազդում է նաեւ ժամանակի զգացողությունը 30 տարեկանից հետո։ Մեծանալով մարդիկ արդեն ավելի քիչ ժամանակ են հատկացնում այդպիսի զգացմունքներին, եւ դրանցից շատերն էլ նրանց համար արդեն վաղուց նորություն չեն։ Այդ պատճառով նրանք խորհուրդ են տալիս ժամանակի արագ ընթացքի զգացողությունից խուսափելու համար ապրել պայծառ եւ հագեցած կյանքով, որպեսզի դրա մասին հիշողությունները երկար մնան։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ