News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շատ շինարարություններ այս օրերին կանգնած են այն պատճառով, որ տեխվերահսկողություն չի իրականացվում: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին Երեւանի ավագանու նիտում իր ելույթում նշեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Շատ է նշվում, որ գնումների մասին օրենքը վատն է, դրա պատճառով ընթացքը նորմալ չի լինում: Բայց փաստորեն, կառավարությունը ունքը սարքելու փոխարեն աչքն էլ տվեց հանեց: Հիմա ունենք մի իրավիճակ, երբ տեխնիկական վերահսկողություն իրականացնողներից, նաեւ շինարարներից պահանջվում է շատ մեծ ծավալի բանկային երաշխիք, որի հետեւանքով գնումները կանգնում են, շինարարությունը կանգնում է, որովհետեւ չեն ներկայացնում համապատասխան երաշխիքները:

Հիմա սա՞ է ձեր պատկերացրած բարեփոխումն էր, կամ առնվազն քաղաքապետարանը չի առարկել այս փոփոխություններին: Իսկ ինչպե՞ս ենք վերաբերվում նրան, որ մարդիկ մասնակցում են մրցույթներին, երբեմն միակ մասնակիցն են լինում, եւ մասնակցում են կեղծ բանկային երաշխիքով:

Այսինքն մենք գնացել ենք ավելի մեծ մոնոպոլիզացիայի, քան եղել է նախկինում: Որովհետեւ շինարարներից պահանջում ենք այնպիսի ծավալի բանկային երաշխիք, որը կարող են ապահովել միայն խոշոր կազմակերպությունները: Սա ձեզ պետք է մտահոգեր, պարոն քաղաքապետ»,-ասաց Խաժակյանը:

Նա հավելեց, որ աղբամանների մրցույթներում երկու տարբեր կազմակերպություններ բերել են նույն ստանդարտի աղբամաններ, սակայն մեկից  ընդունել են աղբամանները, մյուսից չեն ընդունել. «Հիմա երբ բանկային երաշխիքի գործոնն է տեղի ունենում, մարդիկ կմտածեն, որ աղբամանները չեք ընդունի եւ բանկային երաշխիքը 100 տոկոսի չափով քաղաքապետարանը կկարողանա հետ ստանալ»:

Քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց. «Որքան էլ զարմանալի լինի, համաձայն եմ ձեզ հետ: Աղբամանների մասով բոլորին առաջարկվել է, որ պետք է անցնեն էքսպերտիզա: Եթե մեկն անցկացրել է էքսպերտիզան, բերել է, մյուսը չի բերել, մենք ի՞նչ անենք: Հիմա եթե չի համապատասխանում պահանջներին, ուզում է երաշխիք լինի, ուզում է չլինի, չենք ընդունելու»:

Ինչ վերաբերում է բանկային երաշխիքին, քաղաքապետն ասաց, որ իրենք այդ կարգավորմանը կողմ չեն եղել եւ առաջարկություն են արել, սակայն դա չի ընդունվել: «Մեր առաջարկն է եղել, որ բանկային երաշխիքը մինչեւ 100 տոկոս լինի եւ ամեն մրցույթի համար կարգավորի հանձնաժողովը, որովհետեւ մրցույթները տարբեր են, գները տարբեր են եւ ամեն տեղ այդ տոկոսայնությունը պետք է լողացող լինի, որ չմոնոպոլիզացվի: Հիմա ամենա մեծ խնդիրն այն է, որ մասնակից չկա: Մի ժամանակ մրցույթները տեղի էին ունենում մաֆիայի ասեմ, մի շրջապատի մարդկանց կողմից, իրենք բնութագիրը բերում էին, իրենք էլ հաղթում էին, ամեն ինչ կանխորոշված էր: Հիմա բաց է, արդար է, թափանցիկ է, բայց ֆինանսական բեռն այնպիսին պետք է լինի, որ կարողանան պրոֆեսիոնալ ընկերություններն այդ բեռը իրենց վրա վերցնել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ