News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ես կողմ եմ քվեարկել Կոմիտաս 59 հասցեի տարածքում հողի նշանակությունը փոխելու համար, որովհետեւ հասկացել եմ, որ այդտեղ գործարան չի կարող լինել, բայց ես պատկերացում չունեի, որ այդտեղ 3 բարձրահարկ շենք են նախատեսում կառուցել: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին Երեւանի ավագանու նիտում իր ելույթում նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը:

«Կարծում եմ՝ սա վերջնական չէ, որովհետեւ դեռ ոչ բոլոր փուլերով է անցել: Այստեղ խնդիր է առաջանում, քանի որ քաղաքացիների ակնկալիքներն ու դժգոհությունները ուղղում են ավագանուն, բայց արդյոք ավագանին կարող է որոշել, թե ինչ գույնի պետք է լինի շենքը: Չի կարող որոշել: Արդյոք ավագանու անդամը կարող է որոշել՝ այս շենքը կառուցվի, թե ոչ: Միայն կարող է չփոխել հողի նշանակությունը, բայց այդ դեպքում կարող ենք ստանալ ամայի տարածքներ:

Գործադիրն էլ շատ հաճախ չի կարող մերժել, որովհետեւ գոյություն ունեն չափանիշներ եւ եթե չափանիշներին համապատասխանում է, գործադիրի մերժումը կարող է սուբյեկտիվություն լինել»,-ասաց նա:

Աբգարյանը նաեւ հավելեց. «Եթե դուք Արաբկիրում այդքան բարձրահարկեր եք ավելացնում, վաղը դուք էլ եք մնալու խցանման մեջ: Դուք էլ տրանսպորտ չեք ունենալու: Կամ եթե երեք բարձրահարկ շենք եք կառուցում, բարի եղեք, կողքը մանկապարտեզ կառուցեք»:

Տպել
Ամենաշատ