News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 09
USD
485.74
EUR
547.57
RUB
6.82
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Կոստա Ռիկան դարձել է առաջին երկիրը Կենտրոնական Ամերիկայում, որն օրինականացրել է միասեռ ամուսնությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Mundo-ին։

Ինչպես նշում է լրատվամիջոցը, մայիսի 26-ի կեսգիշերից միասեռ միությունները երկրում իրականություն են դարձել, չնայած Գերագույն դատարանի Սահմանադրական պալատի որոշումը չեղարկելու պահպանողական պատգամավորների փորձերին:

2018-ի օգոստոսին Կոստա Ռիկայի Գերագույն դատարանի Սահմանադրական պալատը հակասահմանադրական էր ճանաչել միասեռ ամուսնություններն արգելող գործողությունները եւ համապատասխան օրենքը նախապատրաստելու համար մեկուկես տարի էր տվել օրենսդիր ժողովին:

Օրենսդիր ժողովը դա չի կանոնակարգել, եւ այս դրույթը ինքնաբերաբար վերացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել