News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը


Էդմոն Մարուքյանը համաճարակից հետո հիշվելու է, որպես դիմակ չկրելու համար պայքարող անձ։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ ամբիոնից ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, որ պատգամավորը պետք է որոշի դիմակ կրել, թե ոչ, եւ դրա համար չեն կարող պատգամավորին նիստերի դահլիճից դուրս հրավիրել։

«Ուզում եմ ձեզ պատմել մի աբսուրդի մասին։ Պարոն Մարուքյանը միշտ սիրում է ասել՝ ես խորհրդարանական երրորդ ուժի ղեկավարս․ հիմա տեսեք ինչ է կատարվում։ Խորհրդարանական երրորդ ուժի ղեկավարը, այն պայմաններում, որ Հայաստանում օրական մոտ 400 դեպք է գրանցվում կորոնավիրուսի վարակի, այն պայմաններում, որ երեկ գրանցվե է 6 մահ, այսօր 4 մահ, այն պայմաններում, երբ պարետատունը, կառավարությունը, բոլոր այն մարդիկ, որոնք ունեն լսարան եւ լսարան ունենալը պետք է ծառայեցնեն նրան, որ պրոպագանդե մարդիկ դիմակ կրեն, որովհետեւ ապացուցված է, որ դիմակ կրելն էականորեն նվազեցնում է համաճարակի տարածումը, էս մարդը եկել է ԱԺ-ում կռվում է դիմակ չկրելու իրավունքի համար, սա ուղղակի խայտառակություն է, անպատասխանատվության գագաթնակետն է։ Ես սպասում եմ, որ պարոն Մարուքյանը վաղը գնալու է ասուլիս տա, ասելու է՝ այ դիմակ չկրելը օգտագործում են, որպեսզի լռեցնեն ընդիմությանը»-, ասաց պատգամավորը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ