News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Համաճարակի հետևանքով դժվարին իրավիճակում հայտնված վարկառուների համար Արդշինբանկը ֆիզիկական անձ և անհատ ձեռներեց հաճախորդների բոլոր վարկատեսակների գծով տրամադրել է Վարկային արձակուրդ ս/թ մարտի 16-ից մինչև հունիսի 1-ը ներառյալ ժամանակահատվածի համար: Վարկերի մարման  հետաձգումը տարածվել էր նաև այն հաճախորդների վրա, ովքեր մարտի 16-ի դրությամբ արդեն իսկ ունեին մինչև 45 օր ժամկետանց պարտավորություններ:

Վարկային արձակուրդի ընթացքում վարկի գծով կատարվում է տոկոսագումարների հաշվեգրում, իսկ պայմանագրով նախատեսված գրաֆիկով վարկի մարումներ չիրականացնելու դեպքում հաճախորդները չեն համարվում ժամկետանց և տուգանային տոկոսներ և տույժեր չեն հաշվեգրվում:

Վարկային արձակուրդի ավարտին, հունիսի 2-ից սկսած Բանկը ֆիզիկական անձ և անհատ ձեռներեց հաճախորդների համար կիրառելու է հետևյալ մոտեցումներից մեկը՝ կուտակված պարտքը հնարավոր հարմար տարբերակով մարելու համար.

  • Բանկը կերկարաձգի վարկի ժամկետը, վարկի ամսական մարման չափը հաճախորդի համար թողնելով անփոփոխ,
  • և/կամ կուտակված պարտը կավելացվի վարկի հիմնական գումարին,
  • կամ կուտակված պարտքը հնարավոր կլինի մարել մինչև 12 ամսական հավասարաչափ վճարումների միջոցով:

Յուրաքանչյուր վարկատեսակի գծով ավելի մանրամասն Արդշինբանկի հաճախորդները կարող են ծանոթանալ հետևյալ հղմամբ. Վերաբաշխման, պայմանների փոփոխության մանրամասները, մարման ենթակա պարտքի չափը հաճախորդները կարող են պարզել՝

  • Բանկի մոբայլ հավելվածի միջոցով,
  • Զանգահարելով Բանկի կոմունիկացիոն կենտրոն՝ 012222222 հեռախոսահամարով
  • կամ այցելելով Բանկի մասնաճյուղ:

Եթե հաճախորդը չի ցանկանում, որ Վարկային արձակուրդի ընթացքում կուտակված պարտավորությունները վերաբաշխվեն և(կամ) կատարվի վարկի պայմանների փոփոխություն, անհրաժեշտ է մինչև Վարկային արձակուրդի ավարտը կատարել պայմանագրով, ժամանակացույցով նախատեսված մարումները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ