News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2020 թվականի մայիսի 21-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից կայացված որոշմամբ բեկանվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2020 թվականի ապրիլի 1-ին կայացված որոշումը, որով թույլատրելի էր ճանաչվել ամբաստանյալ Վահագն Աբգարյանի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ գրավի կիրառումը որպես խափանման միջոց ճանաչվել է անթույլատրելի:

Արդեն 5 օր է, ինչ ոստիկանության զարմանալի անգործության հետևանքով որոշումն ի կատար չի ածվում: Իսկ այսօր Վահագն Աբգարյանի պաշտպանների կողմից տարածվել է հայտարարություն, թե իբր այդ որոշումն ի կատար ածվել չի կարող, քանի որ Վահագն Աբգարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առանձին որոշում կայացված չէ:

Հույս ունեմ, որ գործընկերներս պարզապես թյուրիմացության մեջ են, քանի որ փորձում են առաջնորդվել 2020 թվականի ապրիլի 24-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխություններով, որոնց համաձայն գրավն այլևս կալանավորման այլընտրանքային խափանման միջոց չի հանդիսանում, այլ առանձին խափանման միջոց է:

Մեր պարագայում, սակայն, առաջին ատյանի դատարանի կողմից կայացված (հիմա արդեն բեկանված) որոշումը կայացվել էր նախքան փոփոխությունների ուժի մեջ մտնելը, ապրիլի 1-ին, և բնականաբար առաջին ատյանի դատարանի կողմից գրավը ոչ թե որպես նոր խափանման միջոց էր ընտրվել, ոչ թե վերացվել կամ փոփոխվել էր ընտրված խափանման միջոց կալանավորումը, այլ պարզապես գրավի կիրառումը ճանաչվել էր թույլատրելի որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց:

Նման պայմաններում պարզ է, որ առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշումը դատական ստուգման էր ենթակա դրա կայացման պահին գործող՝ տվյալ իրավահարաբերությունները կարգավորող քրեադատավարական նորմերի համատեքստում:

Առաջին ատյանի դատարանի կողմից 01.04.2020թ. կայացված որոշման բեկանումը, գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչումը չէր ենթադրում կրկին խափանման միջոցի ընտրություն, այն պարզ պատճառով, որ այն արդեն իսկ ընտրված է, և այդ խափանման միջոցը կալանավորումն է: Ավելին՝ 2020 թվականի ապրիլի 24-ից հետո ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից կայացվել են նմանատիպ մի քանի որոշումներ ևս, որոնք ի կատար են ածված:

Միաժամանակ կոչ եմ անում ոստիկանությանը տեղեկացնել հանրությանը, թե ինչո՞ւ մինչ այժմ չի կատարվում դատարանի որոշումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ