News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Քանի դեռ չկա նախագիծ ոչինչ չեմ կարող ասել: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով նրան, որ իշխանությունները մտադիր են ՍԴ-ի խնդիրը լուծել Ազգային ժողովի միջոցով:

«Երբ մենք ժամանակին ասում էինք, որ դուք անում եք ապօրինություն, եւ ինչու այդ ապօրինությունը չեք անում 88 հոգով, այլ ժողովրդին եք տանում, որ այդ ապօրինությունն անի, մեզնից նեղանում էին: Հիմա երեւի որոշել են այդ ապօրինությունն անել 88 հոգով:

Կբերեն նախագիծը կտեսնենք, եթե տեսնենք ապօրինություն է, կասենք ապօրինություն է, եթե ապօրինություն չէ, դա էլ կասենք»,-ասաց նա:

Մարուքյանը նշեց, որ ՍԴ-ի խնդրի վերաբերյալ իրենց հետ խորհրդակցություն չի եղել. «Երեկ Վենետիկի հանձնաժողովի հետ եղել է օնլայն հանդիպում, որտեղ մեր իշխանության ներկայացուցիչները պնդում էին, որ մեր դատարաններն ունեն զրո վստահություն, իսկ այսօր մեր նախագիծը մերժելիս ասում էին՝ եթե մարդը խնդիր ունի, թող դիմի դատարան»:

Այդոըհանդերձ, եթե լինի խորհրդակցությունների առաջարիկ, իրենք կմասնակցեն, ինչպես օրինակ, իրենց պատգամավոր Տարոն Սիմոնյանը մասնակցում է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի աշխատանքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ