News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ես հիշում եմ, որ Վահագն Հովակիմյանը հայտարարում էր, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահն ադամանդակուռ կաշառք է ստացել: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Հիմա ինքը պետք է դրա վերաբերյալ հայտարարությամբ հանդես գա, կամ պետք է քրգործ հարուցվի սուտ մատնության համար: Կամ պետք է Վահագն Հովակիմյանը դատվի սուտ մատնության համար, կամ Բուքիքիոն դատվի այդ կաշառքը վերցնելու համար, եւ Սերժ Սարգսյանը այդ կաշառքը տալու համար: Վահագն Հովակիմյանը հիմա բարդ վիճակում է, պետք է որոշի՝ ինքն է դատվում, թե Բուքիքիոն ու Սերժ Սարգսյանը:

Հարցին, թե ՍԴ խնդրի լուծման ինչ տարբերակը իրենց համար ընդունելի կլինի, ԼՀԿ ղեկավարը պատասխանեց. «Մենք կողմ կլինենք, որ ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանը միավորվեն, ստեղծվի Գերագույն դատարան՝ մի քանի պալատներով: Դա ամերիկյան համակարգին կնմանվեր: Հիմա այդ տարբերակը Սահմանադրական հանձնաժողովում էլի քննարկվում է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ