News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Անընդունելի եմ համարում Քաջարանում տեղի ունեցած միջադեպին քաղաքական երանգներ կամ ենթատեքստ տալը։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճապազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է Քաջարանում տեղի ունեցաում, ինչի մասին նաեւ Քաջարանի քաղաքապետն էր խոսում, ինչպես նաեւ նշվում էր, որ ոստիկանության կողմից բռնություն է կիրառվել:

«Պատկան մարմինների կողմից տարածած հակտարարությունից ակնհայտ է, որ մոտ 2 շաբաթ առաջ այնտեղ տեղի է ունեցել ծեծկռթուկ, որտեղ նաեւ զենքի կիրառում է եղել եւ այդ կապակցությամբ ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ, ընթացք է տվել գործին եւ ձերբակալությունների որոշում է կայացվել։ Այնպիսի տպավորություն է, որ կլինի դա անձնական, թե կրիմինալ խմբերի բախումն արդարացնելու համար փորձում են, ինչ որ քաղաքական ենթատեքստ ձեւակերպումը կիրառել, որը չի կարող ընդունելի լինել, այդ դեպքում ինչի՞ համար է իրավապահ համակարգը, եթե բոլորն արդարացնելու են դա նման վարքագծով։ Իրավական եւ քաղաքական գործընթացները ՀՀ-ում այլեւս, որեւէ կերպ մեկտեղվել չեն կարող եւ բոլորը պետք է համակերպվեն այս մտքի հետ եւ այդ գործընթացները միմյանց հետ չխառնեն»,- ասաց պատգամավորը։

Հարցին՝ ոստիկանությունը համաչափ է գործել, թե ոչ, Լիլիթ Մակունցն ասաց․ «Ոստիկանության գործողությունների հետ կապված հանձնաժողով է ստեղծվել, ծառայողական քննություն է ընթանում, քննությունը կպարզի, թե ինչ է տեղի ունեցել եւ գնահատականներն այն ժամանակ կհնչեն։ Ես մասնագետ չեմ, որ նկարների հիման վրա եզրակացություն տամ, թե ինչ է տեղի ունեցել, ոստիկանությունն արդյոք համաչափ ուժ է կիրառե՞լ, թե՞ ոչ»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ