News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ինձ համար զարմանալի է, որ էս սերունդն է ԵԿՄ-ին անհատույց տարածքներ տարամդրելու հարցը համարում վիճահարույց թեմա, որովհետեւ այս սերունդը ամենաշատ պետք է պարտական լինի Երկրապահին եւ ազատամարտիկներին, որոնք իրենց կյանքն են զոհաբերել մեր ապագայի համար: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին Երեւանի ավագանու նիտում իր ելույթում նշեց ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը:

Նշենք, որ ավագանու նիստում քննարկվում է ԵԿՄ-ի այն տարածքները, որոնց մեծ մասը գտնվում են մանկապարտեզների, դպրոցների շենքերում, եւս 5 տարով անհատույց տրամադրել ԵԿՄ-ին:

«Նոր իմ գործընկեր Արմեն Ներսիսյանը  փայլուն բան ասաց, էդ մարդիկ կիլոմետրերով տարածք են մեզ համար գրավել, ազատագրել, էսօր քաղաքի կենտրոնում 200 քմ-ն հարմար չեք գտնո՞ւմ այդ մարդկանց տալու համար: Հարցեր կան, որ ուղղակի բարոյական չի բարձրաձայն քննարկել, որովհետեւ դրանով վիրավորում ենք այն մարդկանց, որոնք սայլակին գամված գուցե հետեւում են մեր նիստին: Սա ուղղակի ամոթ ա , ժողովուրդ»,-ասաց նա:

Հանկարծ Մարկոս Հարությունյանը բորբոքվեց.  «Կլինի՞ ես խոսեմ, հետո դուք հելնեք խոսաք: Դուք որ խոսում էիք, ես տեղից չէի արձագանքում: Ես իրավունք ունեմ ինչ ուզեմ ասեմ, իմ կարծիքը: Էդ նույն մանդատից ես էլ ունեմ»:

Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ արձագանքեց. «Խնդրում եմ, սրանից հետո բոլորդ մանդատներով եկեք, որ ցույց տաք»:

Տպել
Ամենաշատ