News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չի կարելի այս հարցն այսքան ծանրացնել, հարցը չունի ծանրացնելու թեմա: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, Երևանի ավագանու նիստում ԵԿՄ-ին անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու հարցի քննարկման ժամաակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը:

«Էս ի՞նչ ենք անում, ուրախացնում ենք թշնամիներին, որոնք ամեն րոպե սպասում են, թե երբ են մեզ մոտ այսպիսի ընդվզումներ սկսելու: Ո՞ր մեկիդ հարազատը, ընկերը, բարեկամը չի վիրավորվել, զոհվել: Մոռացե՞լ եք՝ մեր ընկերները ոնց են գնացել, զոհվել: Ես չեմ կարողանում հասկանալ իմ այն գործընկերներին, ովքեր ինձ վիրավորելու համար ինձ ռազմահայրենասեր էին ասում, բայց ես շատ ուրախ եմ, որ ռազմահայրենասեր եմ»,-ասաց ավագանու անդամը, ապա դիմելով գործընկերներին՝ շարունակեց.

«Ես ցավ եմ ապրում և ուզում եմ ասել՝ այն գործընկերներս, որոնք հիմա դեմ կքվեարկեն այս նախագծին, թող լավ մտածեն, որ իրենց ազգականների մեջ կան հաշմանդամություն ունեցողներ, շրջապատում կլինեն զոհված ու վիրավորված ազատամարտիկներ: Այդ ամենը հիշեք, նոր այսքան երկար-բարակ խոսեք: Մի մոռացեք, որ այս ամենն ամբողջ աշխարհը տեսնում է, ծիծաղեցնե՞լ եք տալիս, թե՞ ուղղորդված եք ինչ-որ մեկի կողմից»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ