News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Սա համաշխարհային աղետ է եւ սա քաղաքականությունից դուրս է։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ կոչ անելով, խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդիմությանը համախմբվել եւ միասին պայքարել համավարակի դեմ։

«Մենք բոլորս հասկանում եւ հաճախ օգտագործում ենք պատերազմ բառը, ակնհայտ է, որ Արցախի, պատերազմի, սահմանում կանգնած մեր զինվորի հետ կապված, որեւէ մեկը, թե այս դահլիճում, թե այս դահլիճից դուրս, չի կարող այլ կարծիք ունենալ։ Այս պարագայում նույնպես ես կարծում եմ մեր միասնականությունն է պետք, որովհետեւ մարդիկ են մահանում։ Համավարակի հետ կապված կարծում եմ, որ պետք է միասնական դիրքորոշում ցուցաբերենք եւ եթե դրա կարիքը կա ֆորմատներ հասկանանք եւ քննարկումներ անենք, որովհետեւ սա միասնական աղետ է եւ ես առաջակում եմ, հորդորում եմ մտածել այդ ուղղությամբ եւ միասնական գործողություններ հասկանալ այս «պատերազմական» իրավիճակում միասին քննարկելու, աշխատելու։ Մեզ համար ներքին պայմանավորվածություն ձեռք բերենք, որ COVID-ի հետ կապված բոլոր հարցերը, բոլոր խնդիրները «խաղից դուրս» կանոններ են եւ չի կարելի եւ մենք մեզ թույլ չենք տալու դա քաղաքական, որեւէ նպատակով օգտագործել։ Եկեք հասկանանք մի տարբերակ, իրար ձեռք մեկնենք ՀՀ քաղաքացիներին եւ մեզ բոլորիս օգնելու , զոհերից խուսափելու համար»,- ասաց Սիմոնյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ