News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Նույն 2016 թվականին, երբ չգիտեմ շատերն ինչ էին անում, որտեղ էին, նաեւ ՀՀԿ-ի հետ, շատերս գիտենք ձեր մոտիկությունը ՀՀԿ-ի հետ:  Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին Երեւանի ավագանու նիստում իր ելույթում նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Էռնեստ Ավանեսովը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության  անդամներին:

Նշենք, որ քննարկվում է ԵԿՄ-ին անհատույց տարածքներ տրամադրելու հարցը, որոնց մեծ մասը գտնվում է մանկապարտեզների տարածքում:

«Ի սեր Աստծո, ձեզ մնա այդ ամեն ինչը, բայց չփորձեք ստեղ կանգնել ու ՀՀԿ-ի հետ համեմատություններ անել, դուք դա չեք կարող անել: Երբ մենք մեր ընկերների հետ 2016-ին Մաշտոցի պուրակում եւ այլ տեղերում առաջին անհրաժեշտության աշխատանքներ էինք կազմակերպում, երբ մենք ընկերներով կամավորական ջոկատներով մի կերպ ստացվեց մեկնեցինք Արցախ, բայց մենք դա դրոշակ չդարձրեցինք ու ձեր պես էստեղ պաթոսախեղդ չարեցինք:

Ես շնորհակալություն եմ հայտնում իմ ջոկատի զինակից ընկերներին, այն տղաներին, որ նահատակվել են թե նախորդ պատերազմում, թե ապրիլյանում»,-ասաց նա:

Ավանեսովը նշեց, որ ի տարբերություն շատերի ինքը այցելել է այդ մանկապարտեզները. «Մենք նաեւ այցելել ենք այդ տարածքներից մի քանիսի տարածքը, որ սարսափելի վիճակում է: Այս տարածքը ԵԿՄ-ին չտալու դեպքում հավանականությունը շատ մեծ է, որ ՄԱԿ-ի ծրագրում կներառվի: Այստեղ ինձ համար կարեւոր է նաեւ մանկապարտեզի տնօրենի, համայնքի ղեկավարի կարծիքը: Բազմաթիվ ծնողների հետ ենք խոսել, ասում են, որ ուզում ենք մեր երեխաներին մանկապարտեզ տանենք, տեղ չկա:

Նորից եմ ասում՝ չփորձեք պիտակավորել: Ես համոզված եմ, որ շատերը խոսելով ռազմահայրենասիրության մասին, գաղափար չունեն, թե ինչի մասին են խոսում: Շատ հաճախ թույլ եք տալիս վիրավորական արտահայտություններ՝ շատ հաճախ սադրելով: Մենք չենք գնա այդ սադրանքին»,-ըընդգծեց «Իմ քայլի» անդամը:

Տպել
Ամենաշատ