ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հաստատել է կազմակերպության անդամ պետությունների անվտանգության համար սպառնալիքների աճը:
«Պետք է նշել, որ կա ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության համար սպառնալիքների աճ: Ցավոք, այդպիսին են իրողությունները, որում մենք ապրում ենք»,-ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ իր ելույթում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ասել է, որ նման իրավիճակում ՀԱՊԿ անդամները պետք է ամրապնդեն իրենց համագործակցությունը այլ երկրների, միջազգային կազմակերպությունների հետ:
Միեւնույն ժամանաակ, Զասը նշել է, որ համագործակցության ներկայիս մակարդակը բավարար չէ ՝ հաշվի առնելով ներկայիս իրողությունները, եւ պետք է առաջ շարժվել եւ զարգացնել ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ համագործակցությունը: