News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դա պարզապես կոռեկտ հարց չի, երբ հարցնում եք՝ ի՞նչ եք արել էս երկրի համար, եկեք իրար չպիտակավորենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին Երեւանի ավագանու նիստում իր ելույթում նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Զաքարյանը ՝ ԵԿՄ-ին անհատույց տարածքներ հատկացնելու վերաբերյալ որոշման քննարկման ժամանակ:

Խնդիրն այն է, որ ԵԿՄ-ին անհատույց տրվող 8 տարածքներից 4-ը գտնվում են մանկապարտեզների տարածքում:

Նա նկատեց, որ ճիշտ չէ իրար պիտակավորել այս կամ այն հարցում որեւէ տեսակետ, կարծիք ունենալու կամ քվեարկելու համար:

«Ինձ համար անարդար է, որ Երեւանում հազարավոր երեխաներ մանկապարտեզի հերթին սպասելով այդպես էլ մանկապարտեզ չեն գնում: Նրանք մեր նույն ապագա զինվորներն են: Եկեք այդ հարցի մասին քննարկումներ սկսենք: Օրինակ, մանկապարտեզներում այդ տարածքները վերանորոգենք եւ իսկապես վերացնենք հերթերը մանկապարտեզներում»,-ասաց «Իմ քայլի» անդամը:

 

Տպել
Ամենաշատ