News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լատինական Ամերիկայի խոշորագույն ավիափոխադրող Latam Airlines-ը դիմել է Նյու Յորքի դատարաններից մեկը՝ սնանկության հայցով։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ COVID-19 համավարակի պատճառով ամբողջ տարածաշրջանում թռիչքները դադարեցվել են, հայտնում է Bloomberg-ը։

Իրեն հայտարարելով սնանկ՝ Սնանկության մասին ԱՄՆ օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն, ավիաընկերությունը փորձում է հետաձգել վճարումները վարկատուներին։

Նշված հոդվածը նախատեսում է ընկերությունների վերակազմակերպում եւ վերականգնում։ Սնանկությունը դիտարկվում է որպես վարչական գործընթաց, որը վարկառուին վերակազմակերպումից հետո աշխատանքը վերսկսելու իրավունք է տալիս։

Ավիափոխադրողը հստակեցրել է, որ մտադիր է ձեւափոխել իր բիզնեսը, համավարակից հետո հարմարեցնել այն նոր իրականությանը եւ ապահովել նրա երկարաժամկետ կայունությունը։

«Latam-ը COVID-19 համավարակ է մտել որպես առողջ եւ եկամտաբեր ավիաընկերություն, սակայն բացառիկ հանգամանքները հասցրել են համաշխարհային պահանջարկի անկման, ինչը ոչ միայն փաստացի լճացման է հասցրել ավիացիան, այլեւ փոխել է ոլորտը տեսանելի ապագայում»,- հայտարարել է խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ռոբերտո Ալվոն, հայտնում է The Financial Times-ը։

Bloomberg-ը հայտնում է, որ ավիաընկերությունը ուղեւորատար փոխադրումների 95% դադարեցումից հետո կրճատել է 40 000 աշխատատեղերից 18 000-ը՝ Չիլիում, Կոլումբիայոեւմ, Էկվադորում եւ Պերուում։

Գործակալության տվյալներով՝ Latam Airlines-ի մասնաճյուղերը Բրազիլիայում, Պարագվայում եւ Արգենտինայում ներառված չեն սնանկության մասին հայցում, որը հանձնվել է դատարանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ