News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Արցախյան ազատամարտը հայ ժողովրդի մեծագույն կետն է եւ մենք այդ ժամանակաշրջանն ապրողներն ենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին Երեւանի ավագանու նիստում իր ելույթում նշեց «Իմ քայլը» անդամ Սաթենիկ Մկրտչյանը՝ ԵԿՄ-ին անհատույց տարածքներ հատկացնելու վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ:

Նա նշեց, որ հանրությունը եւ պետությունը ազատամարտի մասնակիցների առջեւ ունի պատասխանատվություն. «Դա «շնորհիվ» նախորդ իշխանությունների վերածվել է ինչ-որ ողորմությունների, ինչ-որ բառերի, որի արդյունքում քողարկվել է այն, որ մենք այդ մարդկանց որպես պատերազմի վետերաններին, զոհվածների ընտանիքներին որեւէ ձեւով ինստիտուցիոնալ աջակցություն չունենք: Հիմա խոսել մի քանի տարածք ԵԿՄ-ին տալով որպես մեծ լավություն, շատ սխալ է:

Հիմա մենք որպես պետություն ու հասարակություն ի՞նչ ենք արել այդ մարդկանց համար: Բոլորս շատ լավ հիշում ենք զարհուրելի, չարաբաստիկ տուշոնկաները: Փառք Աստծո, դա անցյալում է»,-ասաց նա:

«Իմ քայլի» անդամը նշեց, որ ավագանու անմիջական լիազորություն է յուրաքանչյուր գույքի դեպքում լուրջ քննարկումների արդյունքում ճիշտ կառավարում իրականացնել. «Օրինակ, ինչու է ԵԿՄ-ին տրվում 8 տարածք, ոչ թե 12, կամ ինչու է մանկապարտեզի տարածք տրվում, ոչ թե գրասենյակի: Ես այդ հարցերը ես ունեմ, բայց պատասխաններն ստանալու համար ժամանակը չունեմ: Հարցը է դա: Քվեարկությունից հարցը հանելու հարցը դրա համար էր առաջարկվում, ավելի լավ լուծումների գալու համար»,-ընդգծեց նա:

Տպել
Ամենաշատ