News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 09
USD
485.74
EUR
547.57
RUB
6.82
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ստորագրել է օրենք՝ «խաղաղության եւ անվտանգության դեմ սիոնիստական ռեժիմի թշնամական գործողություններին» դիմադրելու մասին, հաղորդում է Mehr-ը:

Այս օրենքի համաձայն, երկրի բոլոր գործադիր մարմինները պարտավոր են գործողություններ ձեռնարկել Իսլամական Հանրապետության ընդհանուր քաղաքականության շրջանակներում եւ օգտագործել տարածաշրջանային ու միջազգային հնարավորությունները՝ «սիոնիստական ռեժիմի թշնամական գործողություններին, այդ թվում՝ Պաղեստինի ճնշված ժողովրդի դեմ հանցագործություններին, դիմակայելու համար»:

Նոր օրենքը նաեւ դիմադրում է «տարածաշրջանային եւ միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը խաթարելու եւ մարդու իրավունքների համակարգված խախտումների, ներառյալ պատերազմական, ահաբեկչական գործողությունները, էլեկտրոնային պատերազմի, քաղաքացիական անձանց դեմ ծանր եւ արգելված զենքի օգտագործման, պաղեստինյան ժողովրդի տեղահանման, Պաղեստինի այլ մասերի բռնակցման ջանքերի, Պաղեստինի տարածքի եւ Սիրիայի (Հոլան), Լիբանանի ու այլ տարածաշրջանների մասերի գրավման մեջ Իրանի դերին»:

Օրենքն ընդունվել է Իրանի խորհրդարանի կողմից՝ 2020 թվականի մայիսի 18-ի բաց նիստում, եւ մայիսի 20-ին հավանության է արժաանացել Պահապանների խորհրդի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել