News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երկու ամսից ավելի դատական նիստերը չեն կայացել մեկ անձի պատճառով, դա կրկին Աննա Դանիբեկյանն է։ Այս մասին այսօր` մայիսի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վադևանյանը` անդրադառնալով անընդհատ հետաձգվող  դատական նիստերին։

«Խնդրեք դատախազներին պարզաբանեն, թե մեր պատճառով քանի՞ դատական նիստ չի կայացել»,– նշեց փաստաբանը:

Խոսելով Ռոբերտ Քոչարյանի  առողջական վիճակի մասին` փաստաbանը նշեց, որ  հերթական վիրահատությունն է տեղի ունեցել մի քանի օր առաջ, և այս պահին na գտնվում է հետվիրահատական շրջանում:

«Ցավալիորեն պետք է ընդգծեմ, որ իմ գործընկերներից Կարեն Մեջլումյանի կնոջ, սույն գործով պաշտպան ներգրավված Ինեսա Պետրոսյանի մոտ  կորոնավիրուսային վարակ է հաստատվել, ես առողջություն եմ ցանկանում իրեն, բայց սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ փաստաբանների կողմից իրենց գործունեությունը իրականացնելով այս ժամանակահատվածում, մենք զերծ չենք ռիսկերից:

Կարծում եմ այդպիսի ռիսկերի կանխարգելման համար էր, որ Խոշտագումների կանխարգելման կոմիտեն հորդորել էր դեռ մարտ ամսին վերանայել խափանման միջոցների հարցը: Պատահական չէ, քանի որ եթե խափանման միջոցների հարցը վերանայված է լինում, դա ավելի ապահով դատական նիստեր անցկացնելու հնարավորություն  է ընձեռում։

«Փաստացի մենք նախորդ դատական նիստին տեսանք, որ Կարեն Մեջլումյանը եկել էր, և այս պայմաններում ենք  մեր գործունեությունը իրականացնում: Եթե նկատեցիք, այսօր գրեթե բոլոր պաշտպանները ներկայացել էին, իսկ մյուս կողմից միայն դատախազն էր ներակայացել: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ես կարող եմ ներկայանալ դատական նիստին, իսկ  իրենք չեն կարող ներկայանալ:

Մյուս կողմից ես հասկանում եմ, որ մենք ունենք արտակարգ իրավիճակ, ամեն օր ունենք եռանիշ թվեր կորոնավիրուսի վարակվածության, և այս դատական նիստին ներկա է լինում 30-ից ավելի մարդ, իսկ այդ իրավիճակի պատասխանատուն տիկին Աննա Դանիբեկյանն է, իսկ ինչ վերաբերում է դատական նիստերի ձգձգելուն, կրկին ցանկանում եմ հիշեցնել, որ երկու ամսից ավելի դատական նիստերը չեն կայացել մեկ անձի պատճառով, դա կրկին Աննա Դանիբեկյանն է: Խնդրեք դատախազներին պարզաբանեն, թե մեր պատճառով քանի դատական նիստ չի կայացել»,- ասել է  Վարդևանյանը:

Փաստաբանի խոսքով՝ Դանիելյան Արմենը ՀՀ-ում այն բացառիկ դատավորն է Վերաքննիչ դատարանի՝ 18 դատավորներից, որ մեկ տարվա ընթացքում 2 անգամ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը անձնական երաշխավորության միջոցով փոխելու որոշումը պետք է քննության առարկա դարձնի:

«Եթե ՀՀ-ում կա մեկը, որ սա կարող է դիտարկել պատահականություն, ես իսկապես կուզեմ այդ մարդու հետ խոսել, որ ես էլ հասկանամ ո՞նց կարող է նման պատահականություն լինել։ Արմեն Դանիելյանը չի կարող արդադատություն կամ դատարան լինել Ռոբերտ Քոչարյանի գործով»,– ասաց նա:

Նրա խոսքով՝ Հայաստանի 4 վարչապետերի ներկայացրած միջնորդությունը Աննա Դանիբեկյանի կողմից դատական ակտում անգամ չի էլ վերլուծվել. «Սա է արդարադատության մակարդակը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ