News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներից մեկում շարունակվող տեսչական ստուգումների շրջանակներում ներգրավված զորամասերից մեկի հետ անց է կացվել նաև գումարտակային մարտավարական զորավարժություն, որի եզրափակիչ` մարտական հրաձգության փուլը, խաղարկվել է մայիսի 26-ին` բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում: Զորային վարժադաշտում ծավալվող պայմանական մարտական գործողություններին հետևում էին ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, բարձրաստիճան այլ զինվորական պաշտոնյաներ: Այս մասին հայտռնում են Արցախի ՊԲ-ից:

Զորավարժության ամբողջ ընթացքում, որը թեմատիկ և բովանդակային առումով լիովին համապատասխանում էր մասնակից ստորաբաժանումների իրական մարտական խնդիրներին, հրամկազմը դրսևորել է ղեկավարման բարձր ունակություններ, արագ կողմնորոշվել փոփոխության ենթարկվող մարտական իրավիճակներում, ընդունել ստեղծագործ որոշումներ, որոնք պատրաստության բարձր մակարդակով կյանքի են կոչվել զորախաղերին մասնակցող ուժերի կողմից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ