News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երկրում ստեղծված իրավիճակը այլևս միայն մեկ հանգուցալուծում ունի՝ իշխանության հրաժարական։ Այս մասի իր ֆեյսբուքյան էջում գրել է ազատամարտիկ Գեւորգ Գեւորգյանը:

«Ազգային, պետականամետ և քաղաքական հասունությամբ ուժերի կոնսոլիդացիան արդեն ոչ թե անհրաժեշտություն է, այլ հրամայական: Այս ճանապարհով է միայն հնարավոր կանխել, առանց իզմերի, անհեռանկար խմբակ-իշխանության ձեռամբ ստեղծված քաոսը: Բոլոր ոլորտներին վերաբերվող՝ նույնիսկ ամենալավատեսական վերլուծությունները ցույց են տալիս.

. իշխանությունը կազմաքանդում է պետության ինստիտուցիոնալ համակարգը։ Սա արշավ է պետության և Ազգի դեմ:

. երկիրը շնչահեղձ է լինում համավարակի կայծակնային տեմպերից

. տնտեսությունը գահավիժում է

. ժողովուրդը աղքատության եզրին է

. հայտնվել ենք արտաքին քաղաքական մեկուսացման մեջ

. Արցախի հարցի խաղաղ կարգավորման սկզբունքները արդեն անտեսվում են միջազգայնորեն: 20 տարի շարունակ՝ միջազգային օրակարգի թեմա դարձած, Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչման մեր սկզբունքային հարցը արդեն փոխարինվում է ագրեսոր ադրբեջանի տարածքային ամբողջականության կեղծ հարցով: Սա վտանգ է մեզ համար, և այս վտանգի առաջ մեր պետությանն ու ժողովրդին կանգնեցրել է Նիկոլ Փաշինյանը՝ երկու տարի շարունակ ալիև գովերգելով, հակառակորդի համար ընդունելի տարբերակներ փնտրելով: Հակամարտության կարգավորման փուլում, պետության ղեկավարը հանդես է գալիս ագրեսոր հակառակորդի շահերը սպասարկող հայտարարություններով և քայլերով: Սա ոչ թե իշխանություն է, այլ պետություն քանդող և դեպի գաղութացում տանող մեխանիզմ:

Այդ մեխանիզմը հիմնովին խափանե´լ է պետք:

Ես հավատում եմ Աստծո զորությանը, մեր ազգային միասնականությանը և կամքին: Մեր բիբլիական երկիրը չի կարող ղեկավարվել ազգային արժեհամակարգ քանդող, եկեղեցի և կրոն քարկոծող, ավանդական հայ ընտանիքի մոդելը տարատեսակ սեռերով խեղող, իրական ժողովրդավարությունը պոպուլիզմով փոխարինող խմբակի կողմից»,- գրել է նա:

Տպել
Ամենաշատ