News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մարդիկ երաշխիքներ են ուզում, որ խնդիրներ չեն ունենա գիշերային ակումբից 100 մետր հեռավորությամբ բնակելի շենք կառուցելիս: Այս մասին այսօր Երեւանի ավագանու  նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը:

Երեւանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը պարզաբանեց, որ իրենք օրենք չեն ընդունում, քաղաքային իշխանությունները միայն սահմանել են 100 մետր հեռավորությունը: «Որոշում է ընդունվել 2021 թվականին փոփոխությունների ուժի մեջ մտնելու մասին, որպեսզի բիզնեսը պատրաստ լինի փոփոխություններին: Դրանից բացի՝ տնտեսվարող սուբյեկտներն իրենք պետք է հաշվի առնեն ռիսկերն ու հասկանան՝ որտեղ բիզնես հիմնել»,-նշեց նա:

Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը պարզաբանեց, որ շինարարությանը թույլտվություն տալուց առաջ անհրաժեշտ է պահպանել այդ հեռավորությունը: Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինական գործունեության հատուկ ծրագրերի կարգավորման բաժնի պետ Անդրանիկ Սեդոյանը, իր հերթին, հավելեց, որ նախքան թույլտվություն տալ պետք է ուսումնասիրել տեղանքը:   

Նշենք, որ 2019 թվականին Երեւանի Ավագանու խորհուրդը որոշում է ընդունել, որի համաձայն՝ օբյեկտները, որոնք գործունեության սահմանափակումներ են նախատեսում, պետք է գտնվեն բնակելի շենքերից առնվազն 100 մետր հեռավորության վրա: Որոշումն ուժի մեջ կմտնի 2021 թվականին:     

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ