News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Անընդունելի է, որ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արա Աղայանը, ստանձնելով պաշտոնը, երկար ժամանակ աշխատակիցների հետ հանդիպում չի կազմակերպել եւ նրանց անհիմն ազատում է աշխատանքից։

Այս մասին մայիսի 26-ին Երեւանի ավագանու նիստին հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցությունից ավագանու անդամ Լիլիթ Կիրակոսյանը։ «Բացի այդ, երբ նրան փաստաթղթեր են բերում, նա ասում է, թե կստորագրի երբ հարմար լինի։ Այս ընթացքում աշխատանքից ազատվել են տասնյակ աշխատակիցներ, նրանցից երեքն՝ իբր իրենց ցանկությամբ։

Վստահ եմ, որ ազատված աշխատակիցներից ոչ մեկին տնօրենը չի ճանաչում եւ չի կարող նշել նրանց ազատման պատճառները»,- նշեց նա։ Աղայանի խոսքերով՝ ինքը ծանոթացել է հարյուրավոր աշխատակցների հետ եւ որորշել է աշխատել նրանց հետ, ում հետ անհրաժեշտ է համարում։ «Ծանոթ եմ բոլորի հետ, ում ազատել եմ։ Նրանց թվում են մամուլի քարտուղարը, որը չի տեղեկացրել ինձ ՀՈԱԿ-ի մասին հրապարակումներին եւ չի արձագանքել դրանց։ Ես պատասխանատու եմ իմ որոշումների համար քաղաքապետի առջեւ»,- ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ