News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Մենք պետք է այսօր զբաղվենք առաջնային հարցերով, այն ծանրագույն սոցիալ-տնտեսական վիճակով, որը տիրում է Հայաստանում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «ԲՀԿ» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, անդրադառնալով ՍԴ շուրջ թնջուկը ոչ թե հանրաքվեով, այլ ԱԺ-ում հանգուցալուծելու մասին իշխող խմբակցության ներկայացուցիչների հայտարարություններին։

Այդ հարցով ԲՀԿ-ն  առայժմ ոչ մի փաստաթուղթ չի ստացել։

«Ինչ վերաբերում է հայտարարություններին եւ մամուլում հրապարակումներին, դրանք լոկ հայտարարություններ են եւ հրապարակումներ։ Կարող եմ վերահաստատել մեր դիրքորոշումը, որ յուրաքանչյուր գործընթաց, որը տեղի է ունենում ՀՀ-ում եւ որը կապ ունի օրենսդրության, իրավական դաշտի  հետ, պետք է լինի անթերի եւ համապատասխանի օրենսդրությանը։ Մենք չեն կարող այս կամ այն քաղաքական ուժերի ցանկությամբ կամ պոռթկումներով շարժվել։  ՀՀ քաղաքացիների շահերը միանշանակ թելադրում են, որ յուրաքանչյուր խնդիր պետք է լուծվի միայն եւ միայն օրենսդրության բոլոր դրույթներին եւ իրավական դաշտին համապատասխան»։

Արման Աբովյանի խոսքով՝ ՍԴ  նախագահը երբեք չի եղել, չկա եւ չի լինի գործոն․

«Անձերից հեռանանք։ Հիշեցնեմ ձեզ, որ Հրայր Թովմասյանի թեկնածությանը մենք դեմ ենք քվեարկել։  Մենք պետք է այսօր զբաղվենք առաջնային հարցերով, այն ծանրագույն սոցիալ-տնտեսական վիճակով, որը տիրում է Հայաստանում։ Առաջնայինը հացի խնդիրն է, որ այսօր մարդիկ փորձում են լուծել եւ, ցավոք, իրավիճակն այնպիսին է, որ չի ստացվում, որ ոլորտներ են զոհվում, որ տնտեսությունը սրընթաց հետ է գնում»։

Տպել
Ամենաշատ