News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ազատության հրապարակը դեռեւս վտանգավոր գոտի է մնում հեծանվորդների եւ հետիոտների համար: Այս մասին մայիսի 26-ին Երեւանի ավագանու նիստում հարցուպատասխանի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցությունից ավագանու անդամ Արման Անտոնյանը:

Նրա խոսքերով՝ 2 տարում քիչ բան չի արվել այգիներն ավելորդ օբյեկտներից ազատելու համար, սակայն անհրաժեշտ է անցնել երկրորդ փուլին եւ, օրինակ, Ազատության հրապարակը ազատել բատուտներից եւ այլ երեւույթներից: Քաղաքապետ Հայկ Մարությանը պարզաբանեց, որ հանձնարարել է քաղաքի գլխավոր ճարտարապետին զբաղվել այդ հարցով: Շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը հավելեց, որ հայտարարվել է մրցույթ՝ Մաշտոցի եւ Սայաթ-Նովայի պողոտաների հարակից տարածքը բարեկարգելու համար, սակայն մասնակիցներ չեն եղել՝ անգամ հաշվի առնելով այն փաստը, որ նախագծի համար հայտարարվել է 3 միլիոն դրամի պարգեւատրում:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբաթյանի խոսքերով՝ տեղեկատվությունը տարածվել է բավարար չափով, սակայն ճարտարապետների համար 3 միլիոն դրամը, պարզվել է, շատ փոքր գումար է բարեկարգման մրցույթին մասնակցելու համար՝ հաշվի առնելով, որ հանրաքվեի նախընտրական շտաբի պատկերանշանի հեղինակներին տրվել է նույնքան գումար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ