News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Մեդիա պաշտպանը» տարածել է հայտարարություն, որում ասվում է.

«ԴԴօՍ հարձակում է տեղի ունեցել NEWS.am լրատվականի վրա։ Վերջին շրջանում լրատվականների վրա կիբերհարձակումները հաճախակի բնույթ են կրում: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը բազմիցս հորդորել է իշխանություններին հետևողական լինել և բացահայտել հարձակվող շրջանակները, բայց այս հարցերը որևէ արձագանք չեն ստացել։

Հիշեցնենք, որ խոսքի ազատության պաշտպանությունը սահմանադրական նորմ է, և իշխող ուժը պետք է ապահովի այդ նորմը, բայց նմանատիպ հարձակումները կանխելու և դրանք բացահայտելու փոխարեն, իշխանությունները ֆեյքեր բռնելու և այդպես էլ այդ «բացահայտված» ֆեյքերի մասին որևէ տեղեկատվություն չհրապարակելու սկզբունք են որդեգրել: Լրատվականների վրա հարձակումներն այդպես էլ իրավական գնահատականի չեն արժանանում և մինչև հիմա չկան ձերբակալվածներ։ Պարբերաբար ազատ խոսքի վրա անհասցե հարձակումներ են տեղի ունենում իշխանության կողմից, և այս ամենը կատարվում է օրենքի խախտումներով:

Այս գործելաոճը որևէ կերպ չի նպաստում մեդիադաշտի անվտանգությանը և, փաստացի, մեդիադաշտը մնացել է միայնակ կիբերհարձակումների դեմ պայքարում, որը ոչ միայն ֆինանսական վնասներ է հասցնում, այլև խոչընդոտ է դառնում տեղեկատվությունը ժամանակին տեղ հասցնելու հարցում»:

 

 

Տպել
Ամենաշատ