News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հանրային ՀԸ լրատվական ծառայության երկարամյա նախկին մեկնաբան Քրիստինե Մելքոնյանը դադարեցրել է գործակցությունը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հետ։

«Հարգելի գործընկերներ,

Ուզում եմ տեղեկացնել, որ դադարեցրել եմ համագործակցությունս «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հետ և այլևս չեմ իրականացնում Հիմնադրամի մամուլի խոսնակի պարտականությունները», գրել է Քրիստինե Մելքոնյանը։

Հեռուստամեկնաբանը մատնանշել է, որ խոսնակի պարտականություններն անհամատեղելի էին մասնագիտական գործունեություն ծավալելու իր ծրագրերի հետ․

«Շահարկումներից խուսափելու համար ասեմ, որ որոշումը կայացրել եմ ինքս, նկատի ունենալով, որ մասնագիտական գործունեություն ծավալելու իմ անձնական ծրագրերը անհամատեղելի էին այն պաշտոնի հետ, որը զբաղեցնում էի»։

 

 

Տպել
Ամենաշատ