News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 07
USD
484.35
EUR
547.07
RUB
6.74
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Փաշինյանի քավորի եւ նրա եղբոր` Վահե Ղալումյանի ազգականին պատկանող կազմակերպությունը իր հետ փոխկապակցված մեկ այլ կազմակերպության հետ միասին մասնակցում են պետական եւ համայնքային մրցույթների՝ կեղծ բանկային երաշխիք ներկայացնելով : Այս մասին ուղիղ եթերով ասաց Երեւանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Հիմա որտեղի՞ց ինձ վստահություն, որ նոր Հայաստանի կեղծված բանկային երաշխիքի քրեական պատմությունը կապ ունի հին Հայաստանի ճանապարհաշինական խոշոր կազմակերպության փոխտնօրեն Վահե Ղալումյանի հետ: Այսինքն` Իջեւանի ճանշինը շահում է պետական մրցույթներ, փոխտնօրենն էր իմքայլական Վահե Ղալումյանը, իսկ մատակարարներից էր իր մյուս ազգական Վահագն Ղալումյանը: Առ այսօր ոչ իրավապահները, ոչ էլ Վահե Ղալումյանը չեն արձագանքել այս տեղեկություններին: Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանը հաստատել է, որ Վահագն Ղալումյանը իրենց ազգականն է, սակայն ասել է, որ իրենք միմյանց հետ առնչություն չունեն: Ահա այսպիսի տրանսֆորմացիա նախկիններից դեպի նորը, իսկ իրականում նոր  ոչինչ չկա, կան հների կամակատարաները, որոնք իրենց ծանոթ գործելակերպով գործում են այսօր նորի քողի տակիրականացնում քրեորեն պատժելի արարքներ եւ որեւէ մեկն այդ հարցը չի ուսումնասիրում»,-ասաց նա:

Նա նաեւ որոշ մանրամասներ ներկայացրեց Վահե Ղալումյանի կենսագրությունից:

«Իջեւանի ճանապարհների շահագործման եւ շինարարական պետական փակ բաժնետիրական ընկերության անվանումը  այն ճանապարահաշինական կառույց էր , որը 1998թ-ից ղեկավարում էր նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արծրունի Ղալումյանը: 2002 թվականի մայիս ամսին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վավերացնում է Կառավարության որոշումը, որով մասնավորեցնում է այս ՓԲԸ-ն եւ սեփականատեր է դառնում հենց Արծրունի Ղալումյանը, որը եւ շարունակում է ղեկավարել այն: Մասնավորեցնելով այս ՓԲԸ-ն՝ Արծրունի Ղալումյանը գործադիր տնօրենի տեղակալ է նշանակում Վահե Ղալումյանին։ 2013 թվականին Վերահսկիչ պալատը այդ կազմակերպությունում հայտնաբերում է շուրջ 95 միլիոն դրամի խախտում պետական փաստաթղթով: Հետո այդ կազմակերպությունը շահելով պետական մրցույթը չի  կատարում իր պարտավորությունը»,- ասաց Դավիթ Խաժակյանը` նշելով, որ 2018 թվականին Վահե Ղալումյանը դառնում է Տավուշի մարզպետ, ապա պատգամավոր է ընտրվում»։

Տպել