News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի իշխանությունները մտադիր են խստացնել հեռահաղորդակցային եւ էլեկտրոնային սարքավորումների գնումներին ներկայացվող պահանջները այն կազմակերպությունների համար, որոնք կապված են կառավարության հետ, կամ նրանց, որոնք աշխատում են քաղաքացիների անձնական տվյալներով: Yomiuri պարբերականն այսօր հայտնել է, որ այսպիսի քաղաքականությունն արդյունքում կհանգեցնի չինական արտադրանքի մատակարարումներից ամբողջական հրաժարման, այդ թվում՝ Huawei-ի եւ ZTE-ի արտադրության, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Նոր պահանջներն առնչվում են ոչ միայն գնումների գներին, այլ նաեւ համակարգիչների, կապի սարքերի անվտանգությանը: Դրանք առաջին հերթին պետք է կայուն լինեն անհատական տեղեկություններ հափշտակելու նպատակով կիբեռհարձակումների հանդեպ: Նշվում է, որ նոր կանոնները կիրառվելու են հունիսից:

Դրանք տարածվում են ընդհանուր շուրջ 200 տարբեր կազմակերպությունների վրա, ներառյալ Միջուկային կարգավորման հանձնաժողովը եւ Ճապոնական կենսաթոշակային հիմնադրամը: Նրանք գնումներ իրականացնելիս պետք է խորհրդակցեն կառավարությանն առընթեր կիբեռանվտանգության կենտրոնում աշխատողների հետ:

Ճապոնիայի իշխանությունների կողմից հեռահաղորդակցային սարքավորումներին ներկայացվող պահանջների վերանայման պատճառներից մեկը 2015 թվականին իրականացված խոշոր կիբեռհարձակումն էր երկրի կենսաթոշակային հիմնադրամի վրա: Դրա արդյունքում հափշտակվել էին ավելի քան 1,2 մլն մարդու տվյալներ:

2018 թվականի օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման էր ստորագրել, որով երկրի կառավարական գերատեսչություններին արգելել էր օգտագործել Huawei-ի եւ չինական մեկ այլ ընկերություն ZTE-ի արտադրած սարքավորումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ