News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ինչի՞ եք ճպցնում, տիկին Սամսոնյան, չեք ուզում, դուրս եկեք։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ նիստերի դահլիճում դիմակներ չկրելու մասին խոսելիս ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին։

«Հարգելի պատգամավորներ, հարգելի տիկնայք պատգամավորներ, դիմակը զարդ չի, դիմակը խնդրում եմ շարունակել կրել։ Ինչի՞ եք ճպցնում, տիկին Սամսոնյան, չեք ուզում, դուրս եկեք, ճպցնելը ո՞րն է»-,- ասաց նա:

Անի Սամսոնյանն արձագանքեց, ասելով, որ ժամանակ առ ժամանակ օդ  է պետք, ինչին Միրզոյանը պատասխանեց․ «Հասկացա, ես տեսել եմ, որ դուք վաղուց ժամանակ առ ժամանակ, ես հո բան չեմ, տեսնում եմ, որ մարդիկ երբեմն հանում են դիմակը, բայց տեսա, որ երկարեց»։

Տպել
Ամենաշատ