News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՄԻԵԴ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Չինգիզ Ասկերովը կարծում է, թե Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ որոշումը չի պարտավորեցնում Բաքվին, հաղորդում է Trend-ը:

Մեկնաբանելով «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի եւ Հունգարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը՝ Ասկերովը հայտարարել է, որ Բուդապեշտում այդ իրադարձությունների մասնակից սպաների հարազատները Ադրբեջանի եւ Հունգարիայի դեմ բողոք են ներկայացրել ՄԻԵԴ:

«Ադրբեջանի եւ Հունգարիայի կառավարությունները մասնակցել են այդ գործընթացին: Տվյալ գործընթացը շարունակվում է արդեն երկար տարիներ, եւ այդ որոշումը սպասելի էր, քանի որ ավելի վաղ Եվրոպական դատարանը առանցքային որոշումներ է ընդունել Եվրոպական կոնվենցիայի 2-րդ եւ 14-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են կյանքի իրավունք եւ խտրականության արգելք: Ըստ էության, Եվրոպական դատարանը որոշում է ընդունել իր նախադեպային իրավունքի հիման վրա: Սակայն ես չեմ համաձայնի հայկական կողմի մեկնաբանության հետ: Դա վերաբերում է կյանքի իրավունքի նյութական ասպեկտի խախտման հարցին»,-ասել է նա:

Նա նաեւ նշել է, որ ՄԻԵԴ որոշման գնահատման համար պետք է ուշադրություն դարձնել ՄԻԵԴ-ում Պորտուգալիան ներկայացնող դատավոր Պինտու դե Ալբուկերկեի կարծիքին. «Եթե դիտարկենք նրա հատուկ կարծիքը, ապա կարելի է տեսնել՝ ինչ էր ուզում հայկական կողմը Եվրոպական դատարանի որոշումից: Հայկական կողմն ուզում էր հասնել կյանքի իրավունքի նյութական ասպեկտի հարցում Ադրբեջանին միջազգային-իրավական պատասխանատվության ենթարկելուն: Հունգարիան Սաֆարովին արտահանձնել է Բաքվին, սակայն ՄԻԵԴ-ը պաշտոնական Բուդապեշտի գործողություններում խախտումներ չի գտել: Այլ կերպ ասած՝ Ռամիլ Սաֆարովն արտահանձնվել է օրինական հիմունքներով, եւ Ադրբեջանը Կոնվենցիայի դրույթներին համապատասխան ընդունել է նրան: Սակայն ամենահետաքրքիրը պորտուգալացի դատավորն ասում է ամենավերջում: Նա կարծում է, որ զոհերի համար արդարությունը վերականգնվել է, եւ այդ գործը կփոխանցվի Եվրոպական դատարանի Մեծ Պալատ, եւ դատարանը կգտնի Կոնվենցիայի բոլոր «ցանկալի» խախտումները: Այսինքն՝ ես չէի ասի, թե տվյալ դատավորի կարծիքը ոչ անաչառ է»:

Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչը հավելել է, որ ներկայումս վաղաժամ է խոսել քայլերի մասին, որոնք ձեռնարկելու է Ադրբեջանի կառավարությունը. «Որոշումը միայն այսօր է հրապարակվել, եւ Ադրբեջանը 3 ամիս ժամանակ ունի, որ քննարկի գործը Եվրոպական դատարանի Մեծ պալատ փոխանցելու հարցը: Եվ ես ուզում եմ նշել, որ ընդհանուր բնույթի միջոցառումների տեսակետից այս որոշումը ադրբեջանական կողմի վրա ոչ մի պարտավորություն չի դնում: Կան միայն անհատական միջոցառումներ, որոնց համաձայն՝ Ադրբեջանը հայցվորներին կվճարի դատական ծախսերը, այսինքն՝ նրանց փաստաբանների աշխատանքի դիմաց: Որոշման մեջ հաստատված չէ ոչ մի փոխհատուցում, այդ թվում նյութական կամ բարոյական վնասի: Ուստի այս պահին դժվար է ասել՝ հետո ինչ-որ գործողություններ կձեռնարկվե՞ն Եվրոպական դատարանում որոշման բողոքարկման համար»:

«Ես չգիտեմ՝ սա լոբբիստների՞ ձեռքի գործն է, թե՞ Հայաստանի կառավարության, բայց հայցվորին պաշտպանում են այն նույն անձինք, որոնք սովորաբար Ադրբեջանի դեմ բողոքներում հանդես են գալիս Հայաստանի կողմում, նրանք բրիտանացի փաստաբաններ են: Հայկական կողմն, իհարկե, հետագայում այս որոշման լոբբինգ կանի, որպեսզի որեւիցե եվրոպական քաղաքական շրջանակում դա ինչ-որ կերպ օգտագործի Ադրբեջանի դեմ: Բայց ես եւս մեկ անգամ կցանկանայի նշել, որ այս որոշումը Ադրբեջանի վրա ոչ մի միջազգային-իրավական պարտավորություն չի դնում»,- հայտարարել է Ասկերովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նազելի Վարդանյան. Հայաստանը պետք է հասնի ռամիլ սաֆարովին Հունգարիա վերադարձնելուն՝ պատիժը կրելու համար
ռամիլ սաֆարովը պետք է վերադարձվի Հունգարիա...
Շարժվեց մի սառույց, որը 12 տարի կանգնած էր․ Հունգարիայի հայ խորհրդարանականը բարձր գնահատեց նախագահի այցը Բուդապեշտ
Մենք պետք է շատ նրբորեն կարողանանք հետ բերել կորցրած բալանսը…
Հունգարիայի դիրքորոշումը շատ կարևոր է Հայաստան-ԵՄ հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու համար. Փոխնախարար
Ավելի քան տասնմեկ տարի չենք ունեցել բարձրաստիճան այց Հունգարիա, և այս այցով, կարելի է ասել, լիարժեք վերականգնվում են հայ-հունգարական...
Հայաստանն աշխատում է Հունգարիայի հետ ուղիղ չվերթ բացելու ուղղությամբ․ դեսպանն ամփոփում է նախագահի այցը Բուդապեշտ
Փորձեցինք այն բացը, որը 11 տարվա ընթացքում ձևավորվել է, հնարավորինս արագ լրացնել։ 2023 թվականին Հայաստան էր այցելել Հունգարիայի արտաքին գործերի...
ԱԺ հանձնաժողովում քննարկվել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ստեղծման հարցը
Նրա խոսքով՝ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը Բուդապեշտի հետ դիվանագիտական ․․
Հույս ունեմ՝ հնարավորինս կարճ ժամանակում կկարողանանք բաց թողնվածը լրացնել. Փաշինյանը՝ Հունգարիայի փոխվարչապետին
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենին...
Ամենաշատ