News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Չե՞ք կարծում, որ ձեր այս տրամաբանությունը նշանակում է թքել ՀՀ Սահմանադրության վրա, Սահմանադրությունը սարքել պոլի շոր եւ ձեր քաղաքական այս րոպեական խնդիրը լուծելու համար ձեւախեղել Սահմանադրությունը։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ-ում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով  «Ւմ քահլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին։

«Շարունակելով ձեր նախագծի տրամաբանությունը, տեսականորեն չե՞ք բացառու, որ կարող է ստեղծվել իրավիճակ, որ դուք խորհրդարանին օժտեք լիազորությամբ, ասենք՝ չեղարկել խորհրդարանական ընտրությունները, չեղարկել ՏԻՄ ընտրությունները, Հայաստանը հռչակեք միապետություն»,- ասաց Զոհրաբյանը։

Նրան արձագանքեց Հովակիմյանը․ «ԱԺ ընտրությունների ճակատագիրը սահմանադրությամբ ամրագրված է եւ հստակ ամրագրված է, որ ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում ընտրություններ չի անցկացվում։ Չի կարող որեւէ  մեկը բերել օրենքի մակարդակով, ինչ որ  լիազորություն տա։ Ինչ վերաբերում է հանրաքվեին՝ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակահատվածում հանրաքվե չի անցկացվում»:

Զոհրաբյանը պատասխանեց Հովակիմյանին․ «Հանրաքվեի մեխանիզմը եւս հստակ կանոնակարգում է Սահմանադրությունը եւ ես չեմ կարծում, որ ԱԺ-ն սահմանադրական քայլ է անում այս նախագծով չեղարկելու հանրաքվեի անցկացումը: Սա իմ տեսակետն է»:

Հովակիմյանն էլ անդրադարձավ Զոհրաբյանի այդ տեսակետին եւ ասաց․ «Տիկին Զոհրաբյան ջան, ես կյանքս կտամ, որպեսզի դուք միշտ ձեր տեսակետը պնդելու հնարավորություն ունենաք, բայց դա չի նշանակում, որ ձեր տեսակետը ճիշտ է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ