News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մամուլի տունը արդեն մեկ շաբաթ է զրկված է ջրամատակարարումից:

Մամուլի տանն աշխատողների խոսքով՝ ստեղծված իրավիճակի պատճառը այրվող պոմպն է: Շինությունը 15-հարկանի է, այստեղ բազմաթիվ խմբագրություններ, հասարակական կազմակերպությունների գրասենյակներ, մամուլի ակումբներ կան: Ջուրն ինքնահոսով հոսում է դեպի ներքեւի հարկեր, իսկ ահա քարշ տալ այն բավարար քանակով վերեւի հարկեր գրեթե անհնար է:

Սովորական ժամանակացույցով շենքում ջուրը ժամերով է միացվում, ուստի աշխատակիցները ստիպված են սպասել եւ ջրի պաշարներ հավաքել: Իսկ այժմ ամբողջ «բնակչությունը» զրկված է ոչ միայն խմելու հնարավորությունից, այլեւ՝ բնական կարիքները հոգալու. կոյուղին եւս ջուր է պահանջում: Իսկ կորոնավիրուսի համավարակի պայմաններում, երբ մարդկանց անընդհատ հիշեցնում են իրենց ձեռքերը հաճախ լվանալու անհրաժեշտության մասին, խնդրի չլուծված բնույթը բազմաթիվ հարցեր է հարուցում:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ պատահել է Մամուլի տան հետ այս տարի: Հունվարին շենքում խոշոր հրդեհ էր բռնկվել, մալուխն այրվել էր: Վերանորոգումը մեկուկես ամիս տեւեց:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ