News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մալդիվների կառավարությունը հաստատել է «Անվտանգ զբոսաշրջության ուղեցույցը», որը կարգավորում է հանգստավայրերի աշխատանքը եւ երկիր ժամանող հյուրերի թեստավորման կանոնները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ռուսաստանում Մալդիվյան կղզիների զբոսաշրջության գրասենյակի տեղեկատվությամբ՝ արդեն հունիսին երկիրը բաց կլինի սուպերզբոսանավերի եւ մասնավոր օդանավերի համար: Մասնավոր օդանավի վայրէջքի վճարը կկազմի 50 հազար ԱՄՆ դոլար (ավելացված բուն թռիչքի արժեքին), զբոսանավից կկատարվի 10 հազար դոլարի գանձում:

Մալդիվները հունիսից կսկսի ընդունել նաեւ կոմերցիոն չվերթներ: Բոլոր ժամանողները կհանձնեն COVID-19-ի ախտորոշման թեստ:

Զբոսաշրջիկները կկարողանան հանգստանալ միայն նոր տեսակի հատուկ հանգստավայրային լիցենզիայով հյուրանոցներում: Դրանք տրվում են որոշակի պահանջներին համապատասխանող հյուրանոցներին: Այսպես լիցենզավորված հյուրանոցները պետք է պահեստավորեն համարների 10 տոկոսը՝ հյուրերի հնարավոր մեկուսացման համար եւ պատրաստ լինեն մտցնելու կարանտինային ռեժիմ:

Անձնակազմը պետք է օգտագործի անհատական պաշտպանության միջոցներ, հետեւի սոցիալական հեռավորության պահպանման եւ ախտահանման կանոններին: Բժշկի եւ բուժքրոջ առկայությունը պարտադիր է:

Հանգստավայր ժամանելով՝ հանգստացողներն անմիջապես գնում են իրենց համարներ, նրանց ուղեբեռը պետք է ախտահանվի մինչեւ համար տանելը: Աշխատակիցների հետ շփումները պետք է նվազագույն լինեն, շփվելիս հեռավորությունը մեկ մետրից պակաս չպետք է լինի:

Հանգստավայր ժամանող բոլորը պետք է իրենց համարներում մնան այնքան ժամանակ, մինչեւ չստացվեն COVID-19-ի ախտորոշման PCR-թեստի պատասխանները: Առայժմ ժամկետների մասին չի հաղորդվում:

Կղզիների միջեւ փոխադրումների համար օգտագործվելու են օդանավոր եւ նավեր, որոնք պատրաստված են անվտանգության ստանդարտները հաշվի առնելով եւ ապահովված են ոստիկանական հսկողությամբ: Փոխադրվելիս բոլոր ուղեւորները պետք է պահպանեն դիմակային ռեժիմը եւ թռիչքի ժամանակ հետեւեն մեկ մետր հեռավորության պահպանման կանոնին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ