News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 15
USD
484.83
EUR
571.91
RUB
6.61
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


ԱՄՆ ռազմածովային ուժերը տեսանյութ են ցուցադրել, որում երեւում է ամերիկյան հետախուզական Poseidon P-8A ինքնաթիռի որսումը ռուսական երկու Սու-35 կործանիչների կողմից Միջերկրական ծովի երկնքում: Երկու տեսանյութերը հրապարակվել են Վեցերորդ նավատորմի YouTube ալիքով, փոխանցում է ՌԲԿ-ն:

Երկու տեսանյութերն էլ մակագրվել են հետեւյալ կերպ. «ԱՄՆ ՌԾՈՒ-ի P8-ի ոչ անվտանգ, ոչ պրոֆեսիոնալ որսումը ռուսական Սու-35-ի կողմից Միջերկրական ծովի երկնքում»:

Տեսանյութերի նկարագրության մեջ Վեցերորդ նավատորմը պարզաբանել է, որ ռուսական կործանիչները միաժամանակ գտնվել են Poseidon P-8A-ի յուրաքանչյուր թեւի կողմից՝ սահմանափակելով դրա՝ անվտանգ մանեւրելու հնարավորությունը: Ընդհանուր առմամբ, ըստ ԱՄՆ ՌԾՈՒ-ի, որսումը տեւել է 64 րոպե:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել