News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ԱԺ-ում այսօր՝ մայիսի 27-ին, վեճ տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանի եւ «Բարդավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի միջեւ ՍԴ-ի հարցի քննարկումների շուրջ։

Միքայել Մելքումյանը ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ՝ նշելով, որ նպատակահարմար չի գտնում այս պահին, երբ համավարակի խնդիրը կա երկրում ՍԴ հարցը լուծել ԱԺ-ում։

«Չե՞ք հիշում՝ երբ հանրաքվեի օրենքը բերում էիք, «Բարգավաճ Հայաստանն» ասեց՝ մենք կողմն ենք հանրաքվեի գաղափարին։ Հիմա ի՞նչ է եղել, թողեք՝ անցնի, կհաղթահարենք էս ճգնաժամը, կբերենք հանրաքվեն կանենք, կստանանք լուծումները։

Սա նրա նման է, հիշո՞ւմ եք, որ մարդիկ բակերում ման էին գալիս, ասում՝ դանակ-մկրատ սրեմ ու ոչ մեկ չի իջնում, որ սրի դանակ-մկրատը։ Հիմա պետք է վերջ տալ սրան, մեր երկրի առջեւ այսօր լրջագույն հարցեր են ծառացած․ դանակ-մկրատ սրելու ժամանակը չի ՍԴ-ի շուրջը, սա ինստիտուտ է, այն պետք է հարգել, իրավական ճանապարհով գնալ։

Պետք չի բերել ԱԺ-ին տալ լիազորություն, որը հակասահմանադրական է»,- նշեց նա։

Նրա ելույթին արձագանքեց Համազասպ Դանիելյանը՝ հիշեցնելով, որ «Բարգավաճ Հայաստանը»  «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկությանը չէր մասնակցել։ Նրա ելույթը տեղից ընդհատում էր Միքայել Մելքումյանը։ 

«Քվեարկե՞լ եք դուք․ չեք քվեարկել, դե մի ընդհատեք ուրեմն։ Դանակ-մկրատ սրելուց իրավիճակ էլ եք սրում ու սրելուց ոչ ոք չի վախենում»,- վրդովվեց Դանիելյանը։

Տպել
Ամենաշատ