News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դանիայի իշխանությունները թուլացրել են վերահսկողությունը սկանդինավյան այլ երկրների եւ Գերմանիայի հետ սահմաններին, որպեսզի հակառակ կողմերում ապրող եւ կորոնավիրուսի համավարակի պատճառով բաժանված սիրահարները կարողանան կրկին հանդիպել: Ճիշտ է, նրանք նախ պետք է ապացուցեն, որ հարաբերությունների մեջ են եղել առնվազն վեց ամիս: Ապացույց կարող են լինել համատեղ լուսանկարները կամ նամակագրությունը, փոխանցում է ՌԳ-ն:

«Նրանք կարող են լուսանկար կամ սիրային նամակ բերել»,- DR ալիքով հայտարարել է փոխոստիկանապետ Ալան Դալագեր Կլաուզենը: «Ես հասկանում եմ, որ դրանք շատ ինտիմ բաներ են, բայց անձին ներս թողնելու կամ չթողնելու մասին որոշումը կայացնում է ոստիկանության աշխաակիցը»,- հավելել է նա:

Սա արդեն վրդովմունք է առաջացրել պատգամավորների շրջանում: Նրանք կարծում են, որ սահմանված պահանջը ներխուժում է անձնական կյանք: «Ես երբեւէ չեմ լսել մի երկրի մասին, որտեղ մուտքը զույգի ինտիմ տեքստեր կամ լուսանկարներ ներկայացնել է պահանջում: Մենք սիրահարներին թույլ ենք տվել մուտք գործել երկիր, սակայն չենք չեղարկել անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը»,- հայտարարել է Սոցիալ-լիբերալ կուսակցության ներկայացուցիչ Քրիստիան Հեգաարդը:

Սակայն մի քանի օրից ամեն ինչ կարող է փոխվել: Ինչպես հայտարարել է Դանիայի արդարադատության նախարար Նիկ Հեքքերուպը, ապագայում սահմանը հատելու թույլտվություն ստանալու համար պարզապես անհրաժեշտ է գրավոր դիմում ներկայացնել: Երկրի իշխանությունները պատրաստ են հավատալ խոսքերին:

Կորոնավիրուսի տարածումը դադարեցնելու համար Դանիան մարտի 14-ին փակել էր իր սահմանները ոչ իր քաղաքացիների համար: 
Սակայն սիրահարները ելք էին գտել նույնիսկ այս իրավիճակից: Անցած երկու ամսվա ընթացքում իրավապահները բազմիցս նշել էին, թե ինչպես տարեց զույգը եկել է Դանիայի եւ Գերմանիայի սահմանային անցակետ՝ միասին սուրճ խմելու կամ ձեռքերը բռնելու  համար, ընդ որում՝ մնալով շարժական ձողի հակառակ կողմերում:

Մոտ ժամանակներս Կոպենհագենը մտադիր է թույլատրել երկիր մուտք գործել  նաեւ այդ երկրում գտնվող գույքի տերերին, ինչպես նաեւ Դանիայի քաղաքացի տատիկ-պապիկներին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ