News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը առաջարկում է օնլայն քարոզարշավ իրականացնել ու հանրաքվեով լուծել ՍԴ հարցը։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ հերթական նիստի ժամանակ ասաց պատգամավորը։

«Եթե էդ ժողովրդին թողնում ենք մոլերում առեւտուր անեն, ռեստորաններում քեֆ անեն, թող մի օր էլ գան ընտրատարածքում ընտրություն անեն։ Էդ քարոզչությունն էլ պետք չի, կարող եք օնլայն քարոզչություն անել, որ ասում եք միջոցները քիչ են, լավ խնայողություն ա։ 100 հազարով նայում են օնլայն, օնլայն արեք քարոզչություն։ Քվերակության օրն էլ մարդը ռեստորան չի գնա, կգա հանգիստ կքվեարկի»,- հայտարարեց նա։

Բագրատյանը նաեւ անդրադարձավ իրեն նախորդած՝  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի ելույթին, որի ժամանակ պատգամավորը նշել էր, որ ընդդիմադիրները հանձնաժողովների նիստերին չեն ներկայանում եւ քննարկված շատ հարցերին անտեղյակ են մնում, հավելելով, որ «վատ ուսուցչի նման մատյանով հետեւելու է ներկա բացականերին, որոշ ելույթներին էլ 2 է նշանակելու»։

«Վախեցնում ես մեզ, որ ի՞նչ անես, մենք վաղուց ավարտել ենք»,- ի պաատսխան այդ ելույթին ասա Բագրատյանը։

Տպել
Ամենաշատ