News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Apple ընկերությունը, որը 2016-ին այֆոնները զրկել է ականջակալների համար 3,5 մմ-անոց աուդիոմուտքերից, կարող է իր սարքերը ամբողջովին անլար դարձնել: Ապագա մոդելները, հավանաբար, չեն ունենա նույնիսկ լիցքավորելու եւ տվյալների փոխանցման համար մուտքեր: Այսպիսի կարծիք է հայտնել է Fudge անունով Twitter-ի առաջատար օգտատերը, հայտնում է «Вести»-ն։

Նրա տվյալներով՝ պայմանական iPhone 12-ները, որոնք կթողարկվեն այս աշնանը, կդառնան Lightning մուտքով Applel-ի վերջին սմարթֆոնները։ Արդեն 2021-ին iPhone 13-ները կստանան «խելացի» մագնիսական Smart Connector ինտերֆեյս, ինչպես iPad Pro-ինն է, ինչը հնացած կդարձնի Lightning մուտք օգտագործող բոլոր աքսեսուարները։

Նման հայտարարություն ավելի վաղ արել էր TF International Securities-ի հեղինակավոր վերլուծաբան Մին Չի Կուոն, որը միշտ ճիշտ կանխատեսումներ է անում Apple-ի ապագա նորույթների հետ կապված։ Նա ակնկալում է, որ ընդհանրապես անլար կլինի առնվազն մեկ, iPhone 13-ի ավագ մոդելը։

«Խելացի» գործառույթին, որը թույլ կտա հեշտությամբ միացնել ստեղնաշարը եւ այլ աքսեսուարներ,  այֆոններում սպասում են ավելի քան հինգ տարի։ Այն կարող են տեղավորել SIM-քարտի տեղում, որը կտեղափոխվի հակառակ կողմը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ