News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մայիսի 20-ի երեկոյան ոստիկանության Գավառի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ մայիսի 10-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Գավառ քաղաքի Պռոշյան փողոցի իրենց առանձնատնից գողություն է կատարվել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ, օգտվելով տանտերերի բացակայությունից, կոտրել էին պատշգամբի դռան ապակիները, մտել տուն, սենյակները տակնուվրա անելուց հետո գողացել էին ոգելից խմիչք ու հեռացել:

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ:

Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեց` դեպքի վայրի զննությունից մինչեւ օպերատիվ հարցումներ, եւ հաղորդումից մեկ օր անց բնակարանային գողությունը բացահայտվեց:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ Գավառի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումներով պարզվեց, որ գաղտնի հափշտակությունը կատարել են Գավառի Իսահակյան, Նալբանդյան, Ազատության փողոցների երեք անչափահաս բնակիչներ:

Բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 21-ին կասկածվողները ներկայացան ոստիկանության Գավառի բաժին եւ ոչ միայն խոստովանեցին կատարածը, այլեւ ներկայացրին գողոնի մի մասը:

Հետագա միջոցառումներով պարզվեց նաեւ, որ մայիսի սկզբին նրանք ննջասենյակի պատուհանից մտել էին Պռոշյան փողոցի տներից մեկը, գողացել արհեստագործական գործիքներ, ջրի պոմպ, կենցաղային իրեր ու խմիչք: Օրեր անց դարձյալ պատուհանից մտել էին Նալբանդյան փողոցի մի տուն, էլեկտրական շարժիչ եւ կենցաղային իրեր հափշտակել:

Տուժողներից ընդունվել է հաղորդում:

Հանգամանքները պարզվում են:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ…
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
ՆԳՆ-ից հայտնել են, որ համալսարանի շենքում հնարավոր պայթուցիկ սարքի մասին…
Երեւանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն...
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. Ինչեր են հայտնաբերվել
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ…
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ…
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Օրինական ուժի մեջ է մտել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը…
Ամենաշատ