News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եթե ռազմական կամ արտակարգ դրության պատճառով հանրաքվե տեղի չունենա, ապա քարոզարշավի անցկացման համար միջոցներ չեն հավաքվի մինչ հանրաքվեի վերսկսումը: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ նիստում «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում հայտարարեց օրինագծի հեղինակ, «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

«ԱՅՈ» կամ «ՈՉ» շտաբերի աջակցության համար հավաքված միջոցների ընդհանուր չափը չպետք է գերազանցի 150 մլն դրամը: Ընդ որում, կուսակցությունների, ոչ կառավարական կազմակերությունների կամ կուսակցական դաշինքների կողմից վճարումների չափը չպետք է գերազանցի 40 մլն դրամը:

Եթե մինչեւ ռազմական կամ արտակարգ դրության ավարտը հանրաքվեի անցկացման մասին որոշումը կորցրել է ուժը, ապա «ԱՅՈ» կամ «ՈՉ» շտաբերի մասնակիցներն իրավունք ունեն մարել իրենց պարտավորությունները խորհրդարանի համապատասխան որոշման՝ ուժի մեջ մտնելուց հետո 10 օրվա ընթացքում: Իրենց պարտավորությունների մարման համար «ԱՅՈ» կամ «ՈՉ» շտաբերն իրավունք ունեն համալրել միջոցները ներկայիս օրենքով սահմանված կարգով:

Հանրաքվեի անցկացման մասին ԱԺ որոշման չեղարկումից հետո մինչ ռազմական կամ արտակարգ դրության ավարտը հիմնադրամներում բոլոր գործողությունները կդադարեցվեն ռազմական կամ արտակարգ դրության գործողության ավարտից հետո 11-րդ օրը:

Հիմնադրամում մնացած միջոցները կարող են օգտագործվել քարոզչական արշավի մասնակիցների կողմից բարեգործական նպատակներով 1 ասմվա ընթացքում:     

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ