News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Ասլանյանին շնորհվել է քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

«Համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը.

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Վլադիմիրի Ասլանյանին շնորհել քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»,-ասված է հրամանագրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ